Էբոլա հիվանդությամբ որոշ վարակվածներ սև շուկայում գնում են արդեն ապաքինվածների արյունը՝ կարծելով, որ նրանում պարունակվում են հակամարմիններ, որոնք թույլ կտան հաղթահարել հիվանդությունը։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներին։
Այդ կազմակերպությունն, այդուհանդերձ, զգուշացնում է, որ նման կերպ ապաքինվելու հավանականությունն ապացուցված չէ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի կեսերին Էբոլայի տարածումը դուրս է եկել արևմտյան Աֆրիկայի երկրների իշխանության վերահսկողությունից և կարող է շուտով տարածվել տասնյակ հազարավոր մարդկանց վրա։