Էբոլա համաճարակը կարող է սկսել տարածվել Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում արդեն այս ամիս։ Այս մասին գրում է The Independent-ը։
Գիտնականները հայտարարել են, որ հիվանդության տարածման և ավիաընկերությունների կողմից թռիչքուղիների վիճակագրությունն ուսումնասիրելուց հետո իրենք եկել են եզրակացության, որ Ֆրանսիայում մինչև հոկտեմբերի 24-ն այս համաճարակի տարածման ռիսկը կազմում է 75 տոկոս։ Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշը կազմում է 50 տոկոս։
Կա 40 տոկոս հավանականություն, որ այն կսկսի տարածվել Բելգիայում, 14-ական տոկոս՝ Իսպանիայում և Շվեյցարիայում։