տուն Քաղաքական Միջազգային Էբոլա վիրուսից մահացած մարդկանց թիվը մեկ օրում աճել է 50-ով

Էբոլա վիրուսից մահացած մարդկանց թիվը մեկ օրում աճել է 50-ով

66
0

3925457

Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի զոհերի թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 50-ով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ համաճարակից տուժած երկրներում վարակակիրների թիվը շարունակաբար մոտենում է 20 հազարի սահմանագծին: Ավելի կոնկրետ՝ Գվինեայում, Լիբերիայում և Սիերա Լեոնեում փաստացի արձանագրվել է մահացության 7 565 (երեկվա տվյալով՝ 7 518) և հիվանդացության 19 431 (երեկվա տվյալով՝ 19 340) դեպք:

Նշենք, որ 1976թ.-ին այս վիրուսն առաջին անգամ արձանագրվել է Զաիրում (ներկայումս՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) և անվանակոչվել այն գետի անունով, որի ափին գտնվել է առաջին հիվանդների բնակատեղին:

Հավելենք, որ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով, Էբոլա վիրուսի պատճառով առաջացող հեմոռագիկ տենդի տարածման տեմպերը 2015թ.-ի երկրորդ կեսից կնվազեն: