տուն Քաղաքական Միջազգային Էբոլա վիրուսի տարածման տեմպերը նվազել են. ԱՀԿ

Էբոլա վիրուսի տարածման տեմպերը նվազել են. ԱՀԿ

63
0

3942627

Արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի հետևանքով առաջացած տենդի տարածումը դանդաղել է: Reuters գործակալության փոխանցմամբ՝ սյս մասին վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալները:

Հիվանդացության հիմնական օջախներ Գվինեայում, Լիբերիայում և Սիերա Լեոնեում վերջին 3 շաբաթվա ընթացքում գրանցվել է վարակման 463 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ, փաստացի արձանագրվել է հիվանդացության 21 797 դեպք:

Նշենք, որ 1976թ.-ին այս վիրուսն առաջին անգամ արձանագրվել է Զաիրում (ներկայումս՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) և անվանակոչվել այն գետի անունով, որի ափին գտնվել է առաջին հիվանդների բնակատեղին:

Հավելենք, որ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով, Էբոլա վիրուսի պատճառով առաջացող հեմոռագիկ տենդի տարածման տեմպերը պետք է նվազեին 2015թ.-ի երկրորդ կեսից: