տուն Քաղաքական Միջազգային Էբոլա վիրուսի հետևանքով մահացած մարդկանց թիվը մոտենում է 3900-ի

Էբոլա վիրուսի հետևանքով մահացած մարդկանց թիվը մոտենում է 3900-ի

84
0

01-pic4_zoom-1000x1000-85146

Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի զոհերի թիվը մոտենում է 3,9 հազարի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ համաճարակից տուժած երկրներում վարակակիրների թիվը հասել է գերազանցել է 8 հազարը: Ավելի կոնկրետ՝ Գվինեայում, Լիբերիայում և Սիերա Լեոնեում փաստացի արձանագրվել է մահացության 3879 և հիվանդացության 8033 դեպք:

Նշենք, որ 1976թ.-ին այս վիրուսն առաջին անգամ արձանագրվել է Զաիրում (ներկայումս՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) և անվանակոչվել այն գետի անունով, որի ափին գտնվել է առաջին հիվանդների բնակատեղին:

Հավելենք, որ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով, Էբոլա վիրուսի պատճառով առաջացող հեմոռագիկ տենդը հնարավոր կլինի կլինիկական հսկողության տակ վերնել միայն 6-9 ամիս հետո: