տուն Քաղաքական Միջազգային Էբոլա վիրուսի հետևանքով մահացած մարդկանց թիվը հասել է 6583-ի

Էբոլա վիրուսի հետևանքով մահացած մարդկանց թիվը հասել է 6583-ի

66
0

3904240

Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի զոհերի թիվը մոտենում է 6,6 հազարի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ համաճարակից տուժած երկրներում վարակակիրների թիվը արդեն հատել է 18 հազարի սահմանագիծը: Ավելի կոնկրետ՝ Գվինեայում, Լիբերիայում և Սիերա Լեոնեում փաստացի արձանագրվել է մահացության 6 583 և հիվանդացության 18 188 դեպք:

Նշենք, որ 1976թ.-ին այս վիրուսն առաջին անգամ արձանագրվել է Զաիրում (ներկայումս՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) և անվանակոչվել այն գետի անունով, որի ափին գտնվել է առաջին հիվանդների բնակատեղին:

Հավելենք, որ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով, Էբոլա վիրուսի պատճառով առաջացող հեմոռագիկ տենդի տարածման տեմպերը 2015թ.-ի երկրորդ կեսից կնվազեն: