տուն Լուրեր Է, տենց ա, տենց.քվեարկեք՝ Մուշն ու Վանն էլ միացրեք Հայաստանին. Բագրատյան

Է, տենց ա, տենց.քվեարկեք՝ Մուշն ու Վանն էլ միացրեք Հայաստանին. Բագրատյան

92
0

Former Armenian PM Hrant Bagratyan guest in Postscript press club

ԱԺ-ում այսօր բանավեճ տեղի ունեցավ ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանի և Վարդան Այվազյանի միջև: Նիստի ընթացքում  «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագծի քվեարկության ժամանակ  Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե  նախագիծը քվեարկության դնել չի կարելի, քանի որ այն տուրքի մասին չի և տուրք չի:

«Է, տենց ա, տենց. քվեարկեք՝ Մուշն ու Վանն էլ միացրեք Հայաստանին, թող պրծնի գնա, էլի»,- դժգոհեց Հ.Բագրատյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հակադարձեց, թե օրենքը պետական տուրքի մասին է և վերաբերում է տուրքին:

Հ.Բագրատյանը շարունակեց տեղից վրդովված բողոքել, իսկ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հորդորեց կարգուկանոն պահպանել: Մի քանի րոպե Նաղդալյանին չէր հաջողվում հարթել բանավեճը:

Ի վերջո նախագիծը դրվեց քվեարկության և  ընդունվեց 79 կողմ, 11 դեմ և 15 ձեռնպահ ձայներով: