Սեպտեմբերի 29-ին Վաշինգտոնում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի և Ամերիկայի հայկական համագումարի վաշինգոտնյան գրասենյակի ղեկավար Բրայան Արդունիի հետ։
Էդվարդ Նալբանդյանը զրուցակիցներին ներկայացրեց Միացյալ Նահանգներ իր այցելության և ունեցած հանդիպումների արդյունքները։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայ Դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի գործունեության և առաջիկա ծրագրերի շուրջ։