տուն Լուրեր է՞ս էր միության անդամակցության առավելությունը. Արծվիկ Մինասյան

է՞ս էր միության անդամակցության առավելությունը. Արծվիկ Մինասյան

118
0

artsvik

Աժ արտահերթ նիստում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Մաքսային կարգավորման» մասին հարցի քննարկմանը նշեց, որ մի քանի կետեր, որոնք ներառված են նախագծում, պետք է վերանայել:

ԵՏՄ անդամակցությունը պետք է նպաստի նաև ՀՀ-ում տնտեսության մրցունակության բարձրացմանը, բայց եթե թողնում ենք կարգավորման նույն ռեժիմը, ինքչան էլ խոսենք չափաքանակների ավելացման մասին՝ ստացվում է, որ մենք այդ առավելությունից զրկվելու ենք»,- ասաց Արծվիկ Մինասյանն ու նկատեց, որ կա տեղեկատվություն, ըստ որի, օդակայաններում անձնական իրերի զննությունը շարունակվում է և չափաքանակների հետ կապված անհարկի խոչընդոտներ են ստեղծվելու քաղաքացիների համար:

Նրա խոսքով՝ անդամակցության հարցն այս մակարդակում կդիտվի որպես խոչընդոտ:

Փոստային փոխադրումների շրջանակում լայն տարածում ունի էլեկտրոնային առևտուրը, որը հնարավորություն է երկրի ներսում անհրաժեշտ մրցունակություն ապահովելու համար:

Արծվիկ Մինասյանն առաջարկեց հանել նաև սահմանին ավելացված արժեքի հարկերի գանձումը:

Հաջորդ կետը, որ ՀՅԴ պատգամավորի վրդովմուքն է հարուցել այն է՝ մեկ ամսվա ընթացքում ներմուծվող ապրանքը, եթե չի գերազանցում 30 կգ-ը, իսկ մաքսային արժեքը չի գերազանցում 200 000 դրամը, ապա զրո տոկոս է, հակառակ դեպքում՝ միության անդամ չհանդիսացող երկրներից ներմուծման արժեքը կլինի 22.5 տոկոս, իսկ անդամ երկրներից՝ 20. «2.5 տոկոսի մասին է խոսքը, է՞ս էր միության անդամակցության առավելությունը», — հարցրեց Արծվիկ Մինասյանը:

Վերջինս հույս հայտնեց, որ քվեարկության ժամանակ նախագծում փոփոխություններ արված կլինեն: