տուն Լուրեր Ձյուդոյիստներ Հովհաննես Դավթյանը և Ֆերդինանտ Կարապետյանը մեկնարկում են վարկանիշային մրցաշարում

Ձյուդոյիստներ Հովհաննես Դավթյանը և Ֆերդինանտ Կարապետյանը մեկնարկում են վարկանիշային մրցաշարում

84
0

499

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը և Ֆերդինանտ Կարապետյանը հունվարի 22-ին մեկնարկում են Կուբայում անցկացվող Գրան Պրիում, որը օլիմպիական վարկանիշային մրցաշար է: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Հայ ձյուդոյիստները մրցատեղի են մեկնել մարզիչ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ:

Կուբայի մայրաքաղաք Հավանայում անցկացվող մրցաշարը տեղի կունենա հունվարի 22-23-ը: