տուն Քաղաքական Միջազգային Ձնեմարդ պատրաստելը դեմ է իսլամին. Սուննի հոգևոր առաջնորդ

Ձնեմարդ պատրաստելը դեմ է իսլամին. Սուննի հոգևոր առաջնորդ

197
0

snowman
Սաուդյան Արաբիայի հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ ձնեմարդ պատրաստելը  դեմ է իսլամին: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Ընթացիկ շաբաթվա ընթացքում Սաուդյան Արաբիայի հյուսիսային շրջաններում գրանցվել են տեղումներ ձյան տեսքով: Շեյխ Մուհամեդ Սալե ալ-Մունաջիդը լրագրողի հետ զրույցում մեկնաբանել է երեխաների և նրանց ծնողների կողմից ձնեմարդ պատրաստլու «արարողությունը» իսլամական օրենքների տեսանկյունից:
«Ձնեմարդ պատրաստելը փորձ է ստեղծել մարդկային էակ: Թույլատրելի չէ նման ձյունե արձանների կառուցումը, եթե անգամ դա արվում է միայն զվարճանքի համար:
Սա անհավատության դրսևորում է, որը անբարոյականություն է քարոզում:»,- ասել է բարձրաստիճան հոգևորականը:
Նշենք, որ սա առաջացրել է բազմաթիվ մահմեդականների զայրույթը, որոնք Թվիթերում թողած իրենց գրառումներում նման մոտեցումը որակել են որպես հիվանդ մտքի արդյունք: