տուն Լուրեր Ձկնագողությունը արդեն ավանդույթ է դարձել. Արթուր Աթոյան

Ձկնագողությունը արդեն ավանդույթ է դարձել. Արթուր Աթոյան

149
0

fish_sig

Ձկնագողությունը արդեն  ավանդույթ է դարձել, որպես մենթալիտետ է Սևանի առափնյա գյուղերի մոտ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ ձկնարտադրողների եւ ձկնարդյունաբերողների միասնություն» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանը:

Անդրադառնալով այն դեպքին, դեկտեմբերի 8-ին Սևանա լիճը գոտևորող մայրուղիներում, Սևանա լիճ թափվող գետերի վրա և քաղաքային շուկաներում իրականացվող ստուգայցերի արդյունքում արձանագրվել են ապօրինի որսված սիգ ձկան վաճառքի դեպքեր, մասնավորապես,որ Գավառ-Սևան տանող ճանապարհին հայտնաբերվել և առգրավվել է 21 հատ, մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի շուկայում` 12 հատ և Սևան համայնքի տարածքում` 17 հատ սիգ տեսակի ձուկ` ընդհանուր առմամբ 50 հատ ձուկ, Աթոյանցը ասաց.

Հիշեցնենք, որ սիգի որսը այս ժամանակաընթացքում արգելված է Բնապահպանության նախարարության հրամանի համաձայն, քանի որ սիգ ձկնատեսակի մոտ բազմացման շրջան է:

«Սյուների, պատերի հետևում միլիոններ են թալանում, իսկ փողոցում մի կիսասոված մարդ մի կտոր հաց է  թռցրել, ոստիկանով ընկել են էդ մարդու հետևից, ուզում են բռնեն: Այ սրան է նման այս դեպքը»,-ասաց Աթոյանը:

Նա հավելեց նաև, որ իրենք սկսել են դաստիարակչական, տեղեկատվական միջոցառումներ իրականացնել, որպեսզի մարդիկ հասկանան, որ պետք է ձերբազատվել այդ սովորությունից: