Դալայ լաման այսօր հայտարարել է, որ չի հավատում, որ երրորդ աշխարհամարտը հնարավոր է: Այս մասին նա ասել է ռուսական RIA-Novosti գործակալությանը տված հարցազրույցում:
Նա նաև նշել է, որ աշխարհում աշխարհաքաղաքական իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է հրաժարվել կողմերին «յուրայինների» և «օտարների» բաժանելու պրակտիկայից:
«Չեմ կարծում, թե երրորդ աշխարհամարտի իրական վտանգ կա: Դվար թե ինչ-որ մեկը փորձի միջուկային զենք կիրառել: Իսկ գուցե հայտնվի մի խելապակաս, ում հասանելի կլինի կոճակը», — ասել է Դալայ լաման: Միաժամանակ նա խոստովանել է, որ աշխարհում իրավիճակը բարդ է: