Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը աջակցություն է հայտնել իր թիմակից Կրիշտիանո Ռոնալդուին երկխաղյա որակազրկման պատճառով։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն իսպանիայի առաջնության «Կորդոբայի» հետ խաղում մրցակցին ձեռքով հարվածելու համար հեռացվել էր խաղադաշտից, իսկ հետագայում որակազրկվել երկու ախղով։
«Ռոնալդու լինելը դժվար է, չէ որ նա մշտապես գտնվում է լուրջ ճնշման տակ, նրան ուշի ուշով հետևում է ամբողջ աշխարհը։ մեր թիմն աջակցութոյւն է հայտնում Կրիշտիանուին։ մենք բոլորս էլ սխալական ենք, նա էլ՝ այդ թվում։ Իր սխալի համար նա կպատժվի երկու ախղով», — ասել է կասիլյասը։ Այս մասին հաղորդում է Marca-ն։