Այսօր Աժ նիստի ընթացքում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին, թե մենաշնորհների դեմ ինչպե՞ս է պայքարում նրա ղեկավարած կառույցը:
«Այն պահին երբ Դուք վերանշանակվեցիք Ձեր պաշտոնում, Երևանում շաքարավազը արժեր 395 դրամ, իսկ մեր հարևան Վրաստանի մայրաքաղաքում` 262 դրամ: Ձեր կարծիքով` ի՞նչ կապ ունի այս փաստը այն իրողության հետ որ ՀՀ ապրանքային շուկայում սպառելու համար Հայաստան շաքարավազ ներկրում է մեկ անձ, և այդ անձը Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: Տեղյա՞կ եք արդյոք, թե ինչ կապ ունի այս փաստը Սերժ Սարգսյանի` հունվարի 29-ին Չեխիայի մայրաքաղաքում հայ համայնքի հանդիպման ժամանակ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արած հայտարարության հետ, երբ Բռնո քաղաքից Արսեն անունով գործարարը հարցրեց, թե օրինակ, ինչո՞ւ է շաքարավազը Հայաստան մեկ մարդ ներկրում, Սերժ Սարգսյանը պատասխանել էր. «Բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում 10 հոգով շաքա՞ր ներկրեն: Ես հիմա Ձեր ծրագիրն եմ կարդում և այնտեղ գրված է, որ դուք պետք է պայքարեք պետական հովանավորչության հետ, որ պետությունը` իր լծակների գործադրմամբ` մենաշնորհներ չտա: Ավստրիայում բանանը վաճառվում է 500 դրամով, իսկ Հայստանում` 1300 դրամով: Ի՞նչ կապ ունի այս փաստը ձեր կարծիքով` մամուլում և հասարակության շրջանում լայնորեն շրջանառվող այն լուրերի հետ, որ Հայաստանում կա բանանի ներկրման մենաշնորհ և այդ մենաշնորհին տիրապետում է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը: Ձեր ղեկավարած մարմինը այս փաստերը ուսումնասիրե՞լ է: Ուսումնասիրե՞լ եք արդյոք տեղեկությունները, թե առանց Միհրան Պողոսյանի «դոբրոյի» Հայաստան ոչ ոք չի կարող բանան ներկրել»,- հարցրեց Փշինյանը:
«Ձեր հայտարարոթյւոնները իրականության հետ չեն համապատասխանում: Եվ ես կարծում եմ, որ դրանք անիմաստ են ու անհեթեթ: Մենք ուսումնասրություններ կատարել ենք` մասնավորապես` շաքարավազի դաշտում: Մեր կառույցի համար նշանակություն չունի տնտեսվարողների սեփականատերերի ով լինելը: Եթե շաքարավազի շուկայում դուք «Ալեքս Գրիգ» ընկերությունը նկատի ունեք, ապա այդ ընկերությունը շաքարավազի հումք է ներկրում և տեղում արտադրում շաքարավազ: ես չգիտեմ, թե որևէ տնտեսվարողի սեփականատերն ով է: Եթե դուք ասում եք, թե երկրորդ ընկերություն չկա, պետք է երկրորդ ընկերությունը նույնպես հումք ներկրի ու արտադրի»:
Շաբոյանը կարծում է, որ նպատակահարմար չէ շաքարի շուկայում երկրորդ ներկրողի առկայությունը, քանի որ գոյություն ունեցող ընեկության առաջարկը գերազանցում է պահանջարկը:
«Բանանի ոլորտը նույնպես մեր ուսումնասիրության տակ է»,- հավելեց նա:
«Եթե հետևեիք ձեր պատասխաններին այդ ամբիոնից, կհասկանայիք, թե անիմաստը որն է, անհեթեթը որն է: Երբ հետևեիք Հայաստանում մրցակցության իրավիճակին, այդ ժամանակ կհասկանայիք, թե անիմաստը ինչ է, անհեթեթը ինչ է: Հիմա ես որ նայում եմ Ձեզ, հասկանում եմ, որ Ձեզ այդտեղ նշանակող մարդիկ, ընդհանրապես, անիմաստ են ու անհեթեթ»,- հետևեց Փաիշնյանի արձագանքը:
Փաշինյանի այս դիտարկմանն ի պատասխան` Շաբոյանը պոպոիլիստական համարեց նրա խոսքը: