տուն Լուրեր Ձեռք բերված ընդունիչ սարքերի մի մասը հանձնվել է ԼՂՀ բնակչությանը

Ձեռք բերված ընդունիչ սարքերի մի մասը հանձնվել է ԼՂՀ բնակչությանը

81
0

8A9B2C56-55BB-47D0-A91E-11CACB297B45_mw1024_s_n

Հայաստանի Հանրապետությունում անալոգային հեռարձակումը պետք է դադարեցվեր 2015 թվականի վերջին, սակայն այն շարունակվում է մինչև հիմա, ինչը պայմանավորված է անապահով ընտանիքներին ընդունիչ սարքերի տրամադրման գործընթացով, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ ղեկավար Գրիգոր Ամալյանը.«Մենք Հայաստանում ստիպված եղանք անալոգային հեռարձակման անջատումը հետաձգել՝ հաշվի առնելով մեր սոցիալ-տնտեսական որոշ առանձնահատկություններ: Հիմնական խնդիրը կապված էր մեր անապահով ընտանիքներին ընդունիչ սարքերի տրամադրման հետ»:

Բանախոսի հավաստմամբ՝ մեր հանարապետությունն արդեն ձեռք է բերել նախատեսված քանակի ընդունիչ սարքերը.«Դեռևս դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց, որով հստակ հանձնարարություններ տվեց տարբեր գերատեսչությունների՝ կապի և տրանսպորտի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին՝ այս սարքերի ձեռք բերման և բաշխման մասով: Ձեռք է բերվել 48.733 ընդունիչ սարք, որից 2000-ն անհատույց կարգով հանձնվել է ԼՂՀ բնակչությանը»:

Հարցին, թե երբ վերջնականապես կդադարեցվի անալոգային հեռարձակումը՝ Ամալյանը պատասխանեց.«Երբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ կտրամադրեն հավաստող փաստաթղթեր, որ սարքերի բաշխման գործընթացն ավարտվել է, մենք հայտարարություն կտարածենք ԶԼՄ-ներով, թե երբ կդադարեցվի անալոգային հեռարձակումը: Կարծում եմ, այս դեպքում 10 օրը ողջամիտ ժամանակահատված է»: