տուն Լուրեր Ձերբակալվել է ծագումով հայ ֆուտբոլային դեմքերից Նորայր Նակիսը. նրա հետ է եղել...

Ձերբակալվել է ծագումով հայ ֆուտբոլային դեմքերից Նորայր Նակիսը. նրա հետ է եղել Թաթան (տեսանյութ)

143
0

Ծագումով հայ, արգենտինական «Independente» հայտնի ֆուտբոլային ակումբի փոխնախագահ, «Դեպորտիվո Արմենիո» ֆուտբոլային ակումբի նախագահ Նորայր Նակիսը նոյեմբերի 30-ին ձերբակալվել է։ Արգենտինական առաջատար պարբերականները հեղեղված են ֆուտբոլային աշխարհում հայտնի դերակատարի ձերբակալության մասին լուրով. հայտնում է Aysor.ամ-ը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ Նորայր Նակիսը մեղադրվում է ֆուտբոլային ակումբի աջակիցների, որոնց Լատինական Ամերիկայում անվանում են «Barrabrava», հետ անօրինական գործունեության և փողերի լվացման մեջ։ Նակիսի հետ միասին ձերբակալվել է ևս 23 անձ, ովքեր կապ ունեն ավելի վաղ հարուցված այս քրեական գործի հետ։

Բուենոս-Այրեսում Aysor.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Նակիսի ձերբակալման պահին նրա հետ եղել է հայտնի երգիչ Թաթա Սիմոնյանը։ Նշում է նաև, որ նոյեմբերի 30-ին հայ համայնքի համար պետք է տեղի ունենար Թաթայի համերգը։ Դրա կազմակերպիչներից է եղել նաև Նակիսը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: