տուն Քաղաքական Միջազգային Ձերբակալվել է շտապօգնություն 626 զանգ կատարելու համար

Ձերբակալվել է շտապօգնություն 626 զանգ կատարելու համար

95
0

8888

Ֆրանսիայում 54-ամյա կինը ձերբակալել է շտապօգնության ծառայություններ մեկ գիշերվա ընթացքում 626 անգամ զանգահարելու համար:

Այդ զանգերից 400-ը նա կատարել է անտուններին օգնություն ցուցաբերող ծառայությանը, սակայն չի բացատրել, թե ինչն է իրեն անհանգստացնում, 176 անգամ  էլ նա զանգահարել է շտապօգնության ծառայություն, 18 անգամ` հրշեջներին, 8 անգամ` ոստիկանություն: Այդ ընթացքում իրական օգնության կարիք ունեցողները դժբվարություն են ունեցել այս ծառայություններին զանգահարելիս:

Ոստիկանությունը պարզել է, որ կինն ապրում է Թուլուզ քաղաքի կենտրոնում: Գալով նրա բնակարան` ոստիկանները ճանաչել են կնոջը. ոչ վաղ անցյալում նա փորձել էր հրդեհել իր շենքի շքամուտքը:

Այժմ նա երկարատև բուժում կստանա հոգեբույժների մոտ: