տուն Լուրեր Ձերբակալվել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարը

Ձերբակալվել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարը

136
0

mobile_high-ctz

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի դեմ. հայտնում է Vedomosti-ն` մանրամասնելով, որ նախարարը 2 մլն դոլար կաշառք է վերցրել:

Կոմիտեի տվյալով` քրեական գործը կապված է «Ռոսնեֆտ» նավթագազային ընկերության կողմից «Բաշնեֆտ» նավթային ընկերության արժեթղթերի պետական փաթեթի գնման հետ: Ըստ աղբյուրի` տնտեսական զարգացման նախարարությունը, որը գլխավորում է Ուլյուկաևը, պետք է  գնման պայմանագրին դրական գնահատական տար: Պաշտոնյան «Ռոսնեֆտի» ներկայացուցիչներից սպառնալիքների միջոցով կաշառք է պահանջել և ձերբակալվել է 2 մլն դոլար կաշառքը վերցնելու պահին:

Մոտ օրերս նախարարի դեմ պաշտոնական մեղադրանք կառաջադրվի: