Մոսկվայում կասեցվել է «օրենքով գողերի» հավաք, որի ժամանակ ձերբակալվել են Սերգեյ Ասատրյանը, ով հայտնի է Սերյոժա Օսետրինա անունով, ինչպես նաև Իլյա Կալինինգրադկսին։ Այս մասին հաղորդում է Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ոստիկանությունը ձերբակալել է երկու այսպես կոչված օրենքով գողերի՝ Իլյա Գոգոլևին, ով հայտնի է Իլո կամ Իլյա Կալինինգրադսկի անունով, և Սերգեյ Ասատրյանին, ով հայտնի է Բենթլի կամ Սերյոժա Oսետրինա անունով», — ասվում է հայտարարության մեջ։
Սերգեյ Ասատրյանը Ասատրյանների կլանի կրտսեր ներկայացուցիչն է։ Նա 27 տարեկան է և համարվում է օրենքով ամենաերիտասարդ գողը։ Նրա հայրը՝ Էդուարդ Ասատրյանը նույնպես օրենքով գող է, և հայտնի է Էդիկ Տիբիլիսկի կամ Էդիկ Ասետրինա անունով։