Մոսկվայում ձերբակալվել է Իվան Սկորկինը, ով կասկածվում է նախօրեին մետրոյի «Ռյազանյան պողոտա» կայարանի մոտ երկու տղամարդու դանակահարության և մեկ մարդու վիրավորելու մեջ` Вести-ի հաղորդմամբ հայտարարել է ՌԴ քնչական կոմիտեի մայրաքաղաքային գլխավոր քննչական վարչության ղեկավարի օգնական Ալեքսանրդ Նիկիտինը:
Հիշեցնենք, որ Մոսկվայում գարեջրի վաճառքի կետի մոտ 3 երիտասարդներ դանակահարելով սպանել են վաճառակետի սեփականատիրոջը` 69-ամյա հայ Լև Քամալյանին և իր օգնականին` 36-ամյա ղրղզստանցի Նուրիկ Մունդուզովին:
Իրավապահների վարկածի համաձայն` օգոստոսի 12-ի վաղ առավոտյան կասկածյալը գինովցած վիճակում դանակով մի քանի հարվածներ է հասցրել երկու տղամարդկանց: Պատճառը նրանց միջև լարված հարաբերություններն են եղել: Տուժածներից մեկը` Լև Քամալյանը, մահացել է տեղում, իսկ երկրորդը` հիվանդանոցի ճանապարհին:
Հանցագործը վնասել է նաև մեկ այլ տղամարդու ձեռքը, ով փորձել է կանգնեցնել նրան: Տուժածը հոսպիտալացվել է, նրա վնասվածքը վտանգավոր չէ կյանքի համար: