Րոպեներ առաջ ձերբակալվել է Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը: Ըստ դատախազի, Լալազարյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 311 –րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասնով նախատեսված հանցավոր արաք կատարելու կասկածանքով:
Մինչ տնօրենի ձերբակալումը, ժամեր առաջ ձերբակալվել էր նաեւ նույն դպրոցի գործավարուհին՝ 38-309 հոդվածի առաջին մասի եւ 313 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախատեսված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով:
Ընթանում է նախաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ:
Դադարեցվել են արդյո՞ք թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանի լիազորությունները՝ ՀԺ-ի հարցին, դատախազը պատասխանեց. «Էս պահին ենք ձերբակալել, ես չգիտեմ, թե իր վերադասներն ինչ որոշում կկայացնեն: Մենք ձերբակալել ենք այսօր, այս պահին»: