տուն Քաղաքական Միջազգային Ձերբակալվել է Black Sabbath-ի բասիստը

Ձերբակալվել է Black Sabbath-ի բասիստը

82
0

80ef2602-1d91-4786-9c3c-107bd6d6e270-1020x612

Աշխարհահռչակ Black Sabbath խմբի բասիստ և շատ երգերի հեղինակ Գիզեր Բաթլերը մեկ օր անազատության մեջ է անցկացրել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի «Մահվան հովիտ» ազգային պարկի բարերից մեկում սկսած ծեծկռտուքի մեջ է ներքաշվել: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Հունվարի 27-ին 65-ամյա երաժիշտը վիճաբանությունից հետո ծեծկռտուքի մեջ է մտել «Խցանահան» բարի այցելուներից մեկի հետ և կոտրել հաստատության պատուհանի ապակին: Ոստիկանությունը նրան վանդլիզմի և ոչ սթափ վիճակում մարդկանց վրա հարձակվելու համար տեղափոխել է մեկուսարան:

Բաթլերը շուրջ մեկ օր անցկացրել է ոստիկանական բաժանմունքում: Իրավապահների հետ «դաստիարակչական» զրույցից հետո նա ազատ է արձակվել: