տուն Լուրեր Ձերբակալվել է նարկոմաֆիայի փողերի լվացման գլխավոր մասնագետը

Ձերբակալվել է նարկոմաֆիայի փողերի լվացման գլխավոր մասնագետը

94
0

pic_4d962a6c4bae30c79f4dd261070a1205

Կոլումբիայի ազգային ոստիկանությունն ԱՄՆ-ի ոստիկանների հետ միասին ձերբակալել է ծագումով լիբանանցի Նիդալ Վակեդ Հաթումին (Nidal Waked Hatum), ով համարվում է ամբողջ աշխարհում նարկոմաֆիայի փողերի լվացման գլխավոր մասնագետ, հայտնում է Lenta.ru-ն:

Հանցագործին ձերբակալել են Բոգոտայի Էլ Դորադո օդանավակայանում: Վակեդ Հաթումի դեմ ԱՄՆ-ի կողմից հայտարարվել էր միջազգային հետախուզում: Նա մեղադրվում է հանցագործությունների մեջ, որոնք կապված են փողերի լվացման (մինչև 20 տարվա ազատազրկում), ինչպես նաև բանկային խարդախությունների հետ, որի համար ամերիկյան օրենսդրությամբ նախատեսվում է 30 տարի ազատազրկում:

Նշվում է, որ Վակեդ Հաթումը Պանամայում ամենահարուստ ընտանիքներից մեկի անդամ է, որը տնօրինում է տարբեր ընկերություններ` բանկեր, բրոքերային տներ, առևտրային կենտրոններ, անշարժ գույք, թերթեր և այլն: Այդ ընկերությունները գործում են աշխարհի 14 երկրում և ունեն մոտ 6000 աշխատակից: