տուն Լուրեր Ձերբակալվել է ակտիվիստ Արսեն Օհանյանը ձերբակալվել է ակտիվիստ Արսեն Օհանյանը

Ձերբակալվել է ակտիվիստ Արսեն Օհանյանը ձերբակալվել է ակտիվիստ Արսեն Օհանյանը

97
0
top
Ժամեր առաջ սեփական բնակարանից ձերբակալվել և Քրեական Հետախուզության բաժին է բերման ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Արսեն Օհանյանը:
Մեզ հետ ունեցած կարճատև զրույցում Արսենն ասաց, որ իրեն ձերբակալել են Ռուսաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում, հայտնել են, թե իբր ինքն այնտեղ հանցագործություն է կատարել ու վերադարձել Հայաստան:Արսենը հասցրեց նշել նաև, որ իրեն ասել են՝  կպահեն երեք ժամ, այնուհետև ԿՊԶ կտանեն:
Ակտիվիստը չի ընդունում որևէ հանցագործության հետ իր առնչությունը, համարում է, որ կարող է այս դեպքը իր դեմ օգտագործվել՝ քաղաքացիական ակտիվությունը ճնշելու համար: Արսեն Օհանյանը մեզ հայտեց, որ ունի փաստաբանի կարիք:
Ավելացնենք, որ մենք զանգահարեցինք ՄԻՊ գրասենյակ՝ խնդրելով այցելել ակտիվիստին և իրավական աջակցություն ցուցաբերել: Մեր հաղորդումը գրանցվեց, խոստացան աջակցել:
Նյութի աղբյուրը՝ forrights.am