ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի հաճախորդները կարող են տեղեկանալ իրենց հաշիվների վրա եղած միջոցների և դրանց շարժի մասին` առանց Բանկ այցելելու, շուրջօրյա` անկախ Բանկի աշխատանքային ժամերից:
AEBINFO համակարգի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն տեղեկություններ ստանալ բանկային հաշիվների ընթացիկ մնացորդների մասին, այդ թվում` ընթացիկ, վարկային, ավանդային և քարտային հաշիվների, առցանց տեսնել իրենց վարկային, ավանդային պայմանագրերի գլխավոր տեղեկությունները և ընթացիկ վիճակը` մարված/վճարված տոկոսները, կուտակումները, դիտել կոմունալ վճարումների ավտոմատ գանձման պայմանագրի գլխավոր տեղեկությունները և տվյալ ամսում կատարված վճարումների քաղվածքը, ինչպես նաև` նշված ժամանակահատվածում կատարված գործարքները (մեկ ամսվա կտրվածքով) և, ցանկության դեպքում, տպել քաղվածքները: