տուն Լուրեր Ձեր ձայնը չհամարձակվեք բարձրացնել, իսկ խոսելուց՝ մատ թափ չտաք մեզ վրա. Հրայր...

Ձեր ձայնը չհամարձակվեք բարձրացնել, իսկ խոսելուց՝ մատ թափ չտաք մեզ վրա. Հրայր Թովմասյան

106
0

ԱԺ-ա11

Այսօր ԱԺ լսումների ժամանակ կրքերը բորբոքվեցին, երբ սկսվեցին քննարկումները ընտանիքի սահմանման մասին:  Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը նշեց, որ միասեռ ամուսնությունը Հայաստանում չի դիտարկվում որպես ընտանիք:

«Միասեռ ամուսնությունները պաշտպանված չեն ՀՀ Սահմանադրությամբ: Այստեղ հստակ սահմանված է ընտանիքը, որն է՝ կնոջ և տղամարդու միությունը: ՀՀ-ում միասեռ ամուսնությունները պետության հովանու ներքո չեն գտնվում: Եթե նման ամուսնություն մեզանում գրանցվի, ապա դա կլինի հակասահմանադրական»,-նշեց նա:

Մինչդեռ Թովմասյանի այս փաստարկները կարծես չկարողացան համոզել լսումներին մասնակցող ՀԿ-ներից մեկի ներկայացուցչին: Վերջինս զայրացած հայտարարեց, որ ինքը կարդացել է նախագծի անգլերեն տարբերակը և տեսել է, որ այնտեղ սեռերը հոգնակի թվով են գրված. «Բավական է փափուկ բարձ դնեք մեր գլխի տակ: Մի խաբեք մեզ»,-նշեց ՀԿ ներկայացուցիչը:

«Լավ է, որ անգլերեն գիտեք , բայց վերցրեք հայերենը կարդացեք՝ այստեղ եզակի է գրված: Սա այն է՝ ինչ կա՝ անկախ նրանից ուզում եք դա, թե ոչ: Ու Ձեր ձայնն էլ այստեղ չհամարձակվեք բարձրացնել, իսկ խոսելուց էլ մատ թափ մի տվեք մեզ վրա»,- հակադարձեց Թովմասյանը: