ՀՀ Կառավարությունն այսօրվա նիտում հավանության արժանացրեց «ԴՎԻՆ» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի N 319-Ա որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը: Ծրագրի նախատեսված ներդրումների ընդհանուր գումարը կկազմի մոտավորապես 120.595.000 ԱՄՆ դոլար: Ծրագրի իրականացումը նախատեսված է հասցնել ավարտին մինչև 2018 թվականի վերջ:
«Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ծրագրի ներդրողն է հանդիսանում Սի-Սի-Ջի Կովկասյան Կոմունիկացիոն Խումբ Ընկերությունը (CCG Caucasian Communication Group Limited), իրավաբանական անձ՝ գրանցված Կիպրոսի Հանրապետության օրենսդրության համապատասխան (գրանցման հասցե՝ 15, Ագիու Պավլու փողոց, Լեդրա Հաուզ, Ագիոս Անդրեաս, Նիկոսիա, 1105, Կիպրոս (15, Agiou Pavlou str., Ledra House, Agios Andreas, 1105, Nicosia, Cyprus), գրանցման համարը՝ 229631):
Սի-Սի-Ջի Կովկասյան Կոմունիկացիոն Խումբ Ընկերությունը հանդիսանում է «Դվին» հյուրանոցային համալիր փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատերը: