«Դուք ինքներդ կարող եք գնալ ու տեսնել, որ շինարարական աշխատանքներն ընթանում են և ստանձնած պարտավորություններից էլ ավելի մեծ ներդրումներ է կատարվելու հյուրանոցային համալիրում»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Ըստ նրա՝ հյուրանոցի վերակառուցման վերջնաժամկետը սահմանվել է մինչև 2016 թվականը, սակայն հաշվի առնելով իրականացվող աշխատանքների ծավալը՝ ժամկետները կհետաձգվեն, քանի որ շենքի կապիտալ վերակառուցման անհրաժեշտություն կա։ «Այդ պատճառով էլ մենք կհետաձգենք պահանջվող ժամկետները, որպեսզի արդյունքում ստանանք ժամանակակից հյուրանոցային համալիր»,- հայտարարել է Պետական գույքի կառավարման վարչության պետը։