տուն Լուրեր Դուխով տղա էր եւ չէ՞ր ցանկանում «Սասնա ծռերի» գործողությունները ահաբեկչություն որակել. ԱԺ-ում...

Դուխով տղա էր եւ չէ՞ր ցանկանում «Սասնա ծռերի» գործողությունները ահաբեկչություն որակել. ԱԺ-ում խոսվեց Կոստանյանի հրաժարականից

96
0

gevorg-kostanyan1

ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի աշխատանքները: Քննարկվում է գլխավոր դատախազի ընտրության հարցը, դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը խորհրդարանականներին է ներկայացնում այն ծրագիրը, որը պատրաստվում է ընտրվելու դեպքում իրականացնել:

Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին դիմեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և իր դժգոհությունը հայտնեց առ այն, որ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն իր հրաժարականի պատճառների մասին չհայտնեց Ազգային ժողովին:

«Չե՞ք կարծում, որ Ազգային ժողովը, որը ձայների մեծամասնությամբ ընտրել էր նախկին գլխավոր դատախազին, պետք է իմանար Կոստանյանի հրաժարականի իրական պատճառների մասին, ոչ թե կոֆեի բաժակ նայեր եւ մամուլում տարբեր վարկածներ քննարկեր` հիվա՞նդ ա, հիվանդ չի՞, դուխով տղա՞ր էր, չէ՞ր ցանկանում «Սասնա ծռերի» գործողությունները ահաբեկչություն որակել, դրա համար հանել են կամ Վրաստանում դեսպան են առաջարկել եւ այլն»,- իր դժգոհությունը հայտնեց ԲՀԿ ղեկավարը, հավելելով. «Ի՞նչ մտահոգություն ունենանք, որ մի օր դուք էլ չեք անհետանա»:

Արթուր Դավթյանը հորդորեց այլ պատճառներ չփնտրել եւ հիմք ընդունել պաշտոնական հիմնավորումը. «Ես ավելին չեմ կարող ասել, քան պաշտոնական մեկնաբանությունն է, եւ կարծում եմ` պետք էլ չի այլ պատճառներ փնտրել»:

Հիշեցնենք` Գևորգ Կոստանյանն իր հրաժարականը հիմնավորել էր առողջական խնդիրներ ունենալով: