տուն Լուրեր Դուխով. Կարապետյանը՝ գործադիրի անդամներին

Դուխով. Կարապետյանը՝ գործադիրի անդամներին

120
0

karen-karapetyan-1-1

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում զբաղեցրած պաշտոններից ազատվեցին ՀՀ քաղաքաշինության եւ առողջապահության նախարարությունների աշխատակազմերի ղեկավարներ Էդգար Գեւորգյանն ու Արմեն Կարապետյանը:

Ի դեպ,  ՀՀ Կառավարության այսօրվա նիստում, մինչ գործադիրը կանցներ գաղտնի նյութի քննարկմանը, վարչապետ Կարեն Կարապետյանը դիմեց կառավարության անդամներին. «Նորից բոլորիդ ցանկանում եմ լավ տրամադրություն, լավ օր: Կարծում եմ, որ այսօր հանրապետության նախագահն իր խոսքի մեջ պարզ նշել է իր սպասումները, ակնկալիքները եւ նաեւ մեր միսիան: Այդ իսկ պատճառով բոլորիդ ցանկանում եմ համարձակ, դուխով այդ ամենն իրագործել: Շնորհակալություն: Անցնում ենք գաղտնի ռեժիմին»: