տուն Լուրեր Դուք ստիպում եք ժողովրդին խոսել Ձեզ հետ ուրիշ լեզվով. Լևոն Զուրաբյանը՝ Գալուստ...

Դուք ստիպում եք ժողովրդին խոսել Ձեզ հետ ուրիշ լեզվով. Լևոն Զուրաբյանը՝ Գալուստ Սահակյանին

115
0

Zurabyan_1

Ազգային ժողովի նիստի մտքերի փոխանակման ժամանակ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտնեց Գալուստ Սահակյանին, որ Սերժ Սարգսյանի սխալ և ճգնաժամային կառավարման ընթացքում արդեն 300 հազար հայ լքել է Հայաստանը: «Պարոն Սահակյան, դուք ասացիք, որ կառավարման ճգնաժամի վերաբերյալ քննարկման մեջ իմաստ չեք տեսնում: Դու երևի չեք ուզում տեսնել այն փաստը, որ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք արդեն 300 հազարից ավել մարդ արդեն լքել է Հայաստանը: Նոր տվյալներ են հայտնվել, որ փողերի լվացման և կապիտալի արտահոսքի չափը դարձել է  տարեկան մեկ միլիարդ 200 միլիոն: Մարդիկ ուղղակի թողում, փախչում են այս «բեսպրեդել»-ից, այս անօրինականություններից, այս անելանելի իրավիճակից: Հիմա Դուք ասում եք, որ սա Ձեզ համար ընդամենը խոսալու մի հնարավորություն է և ոչ մի արդյունք չի տա»:

Լևոն Զուրաբյանը ամբողջ խնդիրը տեսնում է Գալուստ Սահակյանի արած հայտարարության մեջ, թե այս խնդիրը խոսալու մի հնարավորություն է, ու ըստ էության, ոչինչ չի փոխվելու: «Մենք չենք կարողանում կազմակերպել Ազգաին ժողովում անկեղծ խոսակցություն, որը հուզում է մեր ամբողջ ժողովրդին»:

Ըստ Լևոն Զուրաբյանի, Հանրապետական խմբակցությունը պատասխանատու քաղաքական ուժ չէ: «Եթե դուք պատասխանատու քաղաքական ուժ լինեիք, դուք կօգտագործեիք Ձեր այդ հնարավորությունը այլ քաղաքական ուժերի հետ երկխոսություն ծավալելու համար: Որովհետև այդ երկխոսության ժամանակ մենք կհասկանայինք այն ահավոր ճգնաժամային իրավիճակը, որ տիրում է Հայաստանում, երբ, ըստ էության, քայքայվում է պետությունը, և այդ վիճակի լուծումներ կգտնեինք: Բայց դուք հրաժարվում եք դրանից: Սա նշանակում է, որ դուք իսկապես մերժում եք որևէ համագործակցության և երկխոսության տարբերակ դրանով իսկ ստիպելով ժողովրդին խոսի ձեզ հետ ուրիշ լեզվով»: