Այսօր Ազգային Ժողովի արտահերթ նիստին ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը անդրադարձավ ՏՏ-ոլորտին հարկային արտոնություններ տալու համար դաշտի լիցենզավորման մասին օրենքին, որը ԱԺ է բերել ՀՀ Կառավարությունը:
«Այո, մենք տվել ենք արտոնություն շահութահարկի և եկամտահարկի համար: Ժամանակակից դարում շահութահարկի հարկ ընդհանրապես չեն տալիս, շահույթ չեն էլ ցույց տալիս: Գոյություն ունի կորպորատիվ եկամտահարկ հասկացությունը: Արտոնությունների տրամադրման այս ձևը հարմոնիկ չէ: Հարկային համակարգում շահութահարկի արտոնություն ոչ մեկին պետք չէ, եկմատահարկի արատոնությունն էլ հակասում է Սահմանադրությանը: Այս որոշումը բխում է մի քանի ՏՏ ընկերության շահից: Դուք կքանդեք այս ոլորտը, մոնոպոլիա կդարձնեք: Դուք հավաքում եք մի քանի խոշորի ու գիտեք դա է ՏՏ ոլորտը: Բայց հազարավոր ջահելներ են այսօր աճում: Ասում եք եկեք, ձեզ լիցենզավորենք, որ արտոնությունից օգտվեք, այսնինք մենք ոլորտը դարձնում ենք լիցենզավորված: Այդպես չի կարելի»,-ասաց Բագրատյանը: