տուն Լուրեր Դուք ցույց եք տալիս գումարը, բայց դրան չենք կարողանում հասնել. Աշտարակի քաղաքապետ

Դուք ցույց եք տալիս գումարը, բայց դրան չենք կարողանում հասնել. Աշտարակի քաղաքապետ

102
0

88

Այսօր E5P հիմնադրամի կազմակերպած սեմինարի ժամանակ Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը հարց ուղղեց հիմնադրամի անդամներին, թե ինչպե՞ս կարող են համայնքները օգտվել հիմնադրամի գումարներից: «Դուք ցույց եք տալիս գումարը, սակայն, այնքան խոչընդոտներ եք ստեղծում, որ այդ գումարը ձեռք բերելը լինում է խրթին ու բարդ գործ: Աշտարակի համայնքը այս երկու տարիների ընթացքում կրկնապատկել է իր ֆինանսական վիճակը, սակայն, դա էլ հազիվ է բավարարում համայնքի փոքրիկ կարիքները հոգալու համար: Ինձ հետաքրքիր է՝ ինչպե՞ս կարող են համայնքները վարկով գումար ձեռք բերել հիմնադրամներից, մոտենալ այն թվերին, որոնք դուք ներկայացնում եք»:

E5P հիմնադրամի անդամները գովեցին քաղաքապետի աշխատանքը, ասելով, որ ֆանտաստիկ բան է երկու տարիների ընթացքում համայնքի բյուջեն կրկնապատկելը: Սակայն, հայտնեցին, որ փոքր համայնքներին իրենք չեն կարող մեծ գումարներ տրամադրել: Հիմնադրամը առաջարկեց Աշտարակի քաղաքապետին՝ օգտվել գրանտային ծրագրերից, որոնք փոքր համայնքներին տալիս են բավականին փոքր գումարներ համայնքները զարգացնելու համար: