Կառավարության այսօրվա նիստում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միզորյանը, ով այսօր ԱԺ պատգամավորի մանդատ է ստանալու, շնորհակալություն հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
«Շնորհակալ եմ պարոն վարչապետին ու կառավարության մյուս գործընկերներին այս ընթացքում հրաշալի համագործակցության համար: Ուզում եմ ասել, որ մեր բոլորի համար սա հսկայական փորձառություն էր ու շատ պատասխանատու աշխատանք», — ասաց Արարատ Միրզոյանը։
Փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ տխրելու առիթ չկա, քանի որ անցնում են շատ պատվաբեր աշխատանքի՝ ԱԺ պատգամավորի, եւ ծառայել Հայաստանի Հանրապետությանը:
«Դուք չեք տխրում, մենք ենք տխրում», — արձագանքեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Սոնա Դավթյան