տուն Քաղաքական Միջազգային Դուբլինում կայացել է Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի «Լույս ի...

Դուբլինում կայացել է Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի «Լույս ի լույսո» համերգը

85
0

tigran-hamasyanՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Դուբլինում ՀՀ պատվո հյուպատոս Օհան Երգայնհարսյանի հովանու ներքո Դուբլինի Քրիստոսի տաճարում տեղի է ունեցել Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի «Լույս ի լույսո» համերգը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, համերգին ներկա էր Հայ Առաքելական եկեղեցու Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Դուբլինի արքեպիսկոպոս Միքայել Ջաքսոնը, իռլանդական խորհրդարանի անդամներ և այլ պաշտոնատար անձինք: