Դուբայի ոստիկանությունը սկսել է օգտագործել թանկարժեք մեքենաներ: Ոստիկանության ներկայացուցիչները վստահեցնում են, որ նման թակարժեք մեքենաները թույլ կտան մեծացնել ոստիկանության վարկը քաղաքացիների շրջանում:
Թանկարժեք մեքենաներն օգտագործվում են պարեկային ծառայության համար: Բացի այդ, քաղաքացիները կարող են մոտենալ և լուսանկարվել այդ մեքենաների մոտ:
Ոստիկանության տրամադրության տակ կա Aston Martin One-77, Lamborghini Aventador, Chevy Camaro SS, Ferrari FF (կին ոստիկանների համար), Audi R8, McLaren MP4-12C, Mercedes SLS, Bentley Continental, Nissan GT-R, Ford Mustang, BMW M6 Gran Coupe, Brabus B63S, Mercedes SL 63 AMG և այլ տեսակի թանկարժեք մեքենաներ: