տուն Քաղաքական Միջազգային Դուբայի միջազգային օդանավակայանում կներդրվի 32 միլիարդ դոլար

Դուբայի միջազգային օդանավակայանում կներդրվի 32 միլիարդ դոլար

96
0

uae-62939

Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները որոշել են 32 մրդ դոլար ներդնել Դուբայի օդանավակայանի հնարավորությունները մեծացնելու համար։

Նպատակն է՝ ավելացնել ուղևորափոխադրումների ծավալը, ինչպես նաև ստեղծել լրացուցիչ 200 հազար աշխատատեղ։ Այս մասին հաղորդւմ է Interfax գործակալությունը։

Ակնկալվում է, որ առաջին փուլում 7 տարվա ընթացքում կկառուցվի երկու նոր թռիչքուղի, ինչպես նաև 2 նոր սպասասրահ։ Դրանից հետո Դուբայի միջազգային օդանավակայանի ուղևորափոխադրումների ծավալը կարող է հասնել 120 մլն ուղևորի։

Ավելի ուշ օդանավակայանը կունենա ևս 5 թռիչքուղի՝ ուղևորափոխադրումների թիվը հասցնելով 200 մլն-ի և դառնալով աշխարհի ամենամեծ օդանավակայանը։