տուն Քաղաքական Միջազգային Դուբայի էմիրի որդին ոչ թե մահացել, այլ սպանվել է Եմենում

Դուբայի էմիրի որդին ոչ թե մահացել, այլ սպանվել է Եմենում

105
0

40d485ac82b53bd4756b51c8281dd

Դուբայի էմիրի և Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետի որդին` շեյխ Ռաշիդը ոչ թե մահացել է սրտի կաթվածից, այլ Եմենի տարածքում ռազմական գործողությունների ժամանակ սպանվել է: Նման հաղորդագրություն է տարածել իրանական Fars գործակալությունը` վկայակոչելով ականատեսներին:

Հաղորդվում է, որ Շեյխ Ռաշիդն ու ԱՄԷ մի քանի ալ զինծառայողներ սպանվել են եմենյան Մարիբ նահանգում, ապստամբ շիաների հրետանակոծության ժամանակ: Լուրը հաստատում են ռազմական գործողություններին մասնակցած զինվորականները:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը հաղորդվել էր Դուբայի Էմիրի թագաժառանգ ավագ որդու մահվան մասին: Ըստ պաշտոնական տեղեկությունների` նա մահացել էր սրտի կաթվածից: