Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն այսօր խորհրդարանական լսումներից հետո, լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի պատասխանները Աժ պատգամավորների հնչեցրած հարցերին, ասաց, որ գյումրեցիները դեռևս սպասում են իր` Գյումրիում տված խոստման կատարմանը:
Հիշեցնենք, որ խոսքը ՀՀ գլխավոր դատախազի` Գյումրիում տված, իր խոսքով, «տղամարդու խոստման» մասին է, որի համաձայն` նա պետք է կարճ ժամանակում գրավոր դիմեր ՌԴ գլխավոր դատախազին, պահանջով, որ Վալերի Պերմյակովը հանձնվի հայ իրավապահներին: Նշենք, որ այսօր Աժ լսումների ժամանակ Գևորգ Կոստանյանն ասել էր, թե բավականաչափ հիմքեր դեռևս չկան դա անելու համար: