տուն Լուրեր Դրսում մի շարք հայկական բուհերի դիպլոմները չեն ընդունում

Դրսում մի շարք հայկական բուհերի դիպլոմները չեն ընդունում

122
0

Խորհրդարանն այսօր քննարկում է մեկ տարի առաջ Տաջիկստանի Հանրապետության հետ կնքված երկու երկրների կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը:

Համաձայնագիրը ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, որն անդրադարձավ նաև հայաստանյան բուհերի դիպլոմներից մի շարք երկրներում առկա դժգոհություններին:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցրեց, թե ինչ լուծում ստացավ Իսրայելի կողմից Հայկական բժշկական համալսարանի դիպլոմները չընդունելու խնդիրը: Նախարարը պատասխանեց՝ ոչ մի, հավելելով. «Մի շարք մասնավոր բժշկական բուհեր Հայաստանի բուհական վարկանիշի իմիջի հետ կապված խնդիրներ են ստեղծում: Ներկայում այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, որ այդ խնդիրները վերացվեն: Բայց պետական բժշկական համալսարանի կրթության որակից ևս արտասահմանում գոհ չեն: Դժգոհների թվում է նաև Իրանը»:

Նախարարը նաև հայտնեց, որ Հայաստանում սովորող իրանցի ուսանողների թիվը տարեցտարի նվազում է: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը ԿԳ նախարարին հայտնել է իրենց երկրի մտահոգությունները, մասնավորապես պոլիտեխնիկական և բժշկական համալսարանների կրթության որակի վերաբերյալ:

ԱԺ-ում քննարկվող Տաջիկստանի հետ կրթական ոլորտի համաձայնագրի մասով էլ Հարությունյանը հայտնեց, որ Հայաստանում այսօր 6 տաջիկ ուսանող է սովորում` 3 բուհերում, իսկ Տաջիկստանում սովորող հայ ուսանողների տեղեկություններ չկան: