տուն Լուրեր Դռնփակ նիստը մեծացնելու է սպեկուլյատիվ աժիոտաժը բնակչության մոտ. Նիկոլ Փաշինյան

Դռնփակ նիստը մեծացնելու է սպեկուլյատիվ աժիոտաժը բնակչության մոտ. Նիկոլ Փաշինյան

131
0

nikol-pashinyan

Այս պահին Ազգային Ժողովում անցկացվում է դռնփակ նիստ արտարժույթի շուկայում ստեղծված խառնաշփոթի վերաբերյալ: Մինչ փակ նիստ անցկացնելու որոշման մասին քվեարկություն անցկացնելը, վարման կարգի վերաբերյալ խոսեց «Ժառնագություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Շատ տագնապային իրավիճակ է ստեղծվել Հայաստանում: Այս նիստը, որ ցանկանում եք անցկացնել փակ, դա պետք է լինի բաց: Մենք պետք է մեր հանրությանը ներկայացնենք այն վիճակը, որում մենք հայտնվել ենք և պետք դադարեցնենք Եվրասիական միության բռնակցման մեր բոլոր գործընթացները: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում և ինչ է ապրում Ռուսաստանի Դաշնության տնտեսությունը: Որպեսզի մենք չմնանք ռուսական իշխանության անկման փլատակների տակ, մենք պետք է հրաժարվենք: Եթե մեր իշխանությունները տանում են այն ուղղությամբ, որ մենք մնանք այդ փլատակների տակ…»,-Զարուհի Փոստանջյանը չկարողացավ ավարտել խոսքը, քանի որ Գալուստ Սահակյանը կարգադրեց անջատել նրա բարձրախոսը:

«Քո ելույթները բաց կթողարկենք, ձեր ժամանակը սպառվեց»,-ասաց ԱԺ նախագահը:

Վարման կարգի վերաբերյալ խոսեց նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը.

«Հաշվի առնելով այն, որ ֆինանսական շուկայում ստեղծված վիճակը վերաբերում է ամբողջ ժողովրդին,  տնտեսական համակարգին, ազգային անվտանգությանը ու  այն, որ ցանկացած տեղեկատվություն  մեկնաբանվում է ոչ օբյեկտիվ և ոչ ճիշտ, աժիոտաժային  իրավաիճակներ կարող ենք առաջացնել: Մենք դեմ չենք, որ դռնփակ ռեժիմով անցնի նիստը,  իհարկե փակը չի նշանակում գաղտնի»,-ասաց Մելքումյանը:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ասաց, որ դեմ է դռնփակ նիստ անցկացնելուն:

«Շատ է ասվում, որ սպեկուլյատիվ աժիոտաժ է ստեղծում: Հիմա եթե ինչ- որ սպեկուլյատիվ հարց ենք փակ քննարկում, ապա սպեկուլյատիվ աժիոտաժը ավել է մեծանալու: Մարդիկ սպասում են պատասխաների Կառավարությունից, ԿԲ-ից, ԱԺ-ից: Նրանք, ճիշտ է,  հայտարարություն են արել, բայց այդ տեքստերը որևէ բան չեն ասում: Միակ հույսը այն է, որ գոնե  հարցուպատասխանի ընթացքում մարդիկ պարզաբնումներ ստանային: Իսկ դռնփակ լինելու փաստը ավելի է մեծացնելու աժիոտաժը: Ես դեմ եմ քվեարկելու»,-ասաց Փաշինյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հակադարձեցˋ ասելով, որ այս կերպ դեմ արտահյատվող պատգամավորները փորձում են բնակչության մոտ աժիոտաժը մեծացնելու փորձ անեն:

«Նիստի ավարտվելուց հետո հանրությանը համապատասխան հաղորդում կներկայացվի: Փակ նիստ անելը ճիշտ է, որպեսզի որոշ պատգամավորներ  չօգտվեն իրենց ելույթ ունենալու հնարավրություններից ու շահարկեն»,-ասաց Բաղդասարյանը:

Ելույթներից հետո հարցը դրվեց քվերակության:

75 կողմ, 6 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշվեց, որ նիստը կանցկացվի դռնփակ և առանց ընդմիջման: