տուն Հասարակություն Իրավական Դռնփակ նիստը կխաթարի արդար, թափանցիկ դատավարության իրավունքը․ Քոչարյանի պաշտպան

Դռնփակ նիստը կխաթարի արդար, թափանցիկ դատավարության իրավունքը․ Քոչարյանի պաշտպան

116
0

Դատախազությունը միջնորդել է դռնփակ դատական նիստ անել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով դատախազության միջնորդությանը։

«Դատախազությունը միջնորդել է դռնփակ դատական նիստ անել՝ պատճառաբանելով, որ ցուցմունքներից կարող են հատվածներ հրապարակվել, չնայած ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությունը հաստատվել է և նախաքննության գաղտնիքի խնդիր չկա, պետական գաղտնիքի խնդիր ևս չկա»,- ասաց նա:

Օրբելյանն ասաց, որ հղում են անում այն հանգամանքի վրա, որպեսզի վկաները անջատ հարցաքննվեն․ «Այո՛, վկաներին միաժամանակ դահլիճում չեն պահում և չեն հարցաքննում միաժամանակ, բայց քանի որ գործի զգալի մասը վկաների հարցաքննություն է լինելու, դա չի նշանակում, որ կարող է անցկացվել դռնփակ, դա կխաթարի արդար, թափանցիկ դատավարության իրավունքը»։