տուն Լուրեր Դրանք փաստացի բանակցություններ չեն․ Փաշինյանը՝ իր և Ալիևի ոչ պաշտոնական հանդիպման մասին

Դրանք փաստացի բանակցություններ չեն․ Փաշինյանը՝ իր և Ալիևի ոչ պաշտոնական հանդիպման մասին

95
0

Ոչ մի արդյունք չէր նախատեսվում: Այս մասին Մոսկվայում ԵՏՀ նիստից հետո ճեպազրույցի ժամանակ  հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Դավոսում անցկացված համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքների մասին հարցին:

«Ոչ մի արդյունք իրականում չկա և չէր էլ նախատեսվում։ Դա ուղղակի շփում էր, այդպես մենք շփվել ենք նաև Դուշանբեում։ Իհարկե, Դուշանբեում մենք ունեցանք հստակ արդյունքներ։ Շփվել ենք նաև Սանկտ Պետերբուրգում․ դա ուղղակի շփում էր։ Այսինքն, ո՛չ ես, ո՛չ Ալիևը և ուրիշ ոչ ոք չէր սպասում որևէ արդյունքի այդ հանդիպումից։ Դա ուղղակի խոսակցություն էր, շփում։ Իհարկե, մենք խոսել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին։ Ուզում եմ ասել, որ դրանք փաստացի բանակցություններ չեն, դրանք պաշտոնական շփումներ չեն։ Ես և Ալիևը խոսում ենք ուղղակի այդ խնդրի շուրջ մեր ընկալման մասին, ինչպես են մեր ժողովուրդներն ընկալում այդ խնդիրը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: