տուն Լուրեր Դրամո՞վ, թե՞ դոլարով պահել գումարը

Դրամո՞վ, թե՞ դոլարով պահել գումարը

252
0

dollar-dram

Արժույթի փոխարժեքի հետևանքներից խուսափելու և որոշ չափով ապահովագրված լինելու համար, մասնագետները խորհուրդ են տալիս գումարը պահել թե դրամով, թե դոլարով, Araratnews.am հետ զրույցում պարզաբանեց ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և ՄՏՀ ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյանը:

«Այս հարցը վերաբերում է ոչ միայն քաղաքացիներին, այլ նաև՝ ընդհանարապես պետություններին: Իհարկե,  ցանկալի է, որ կայուն լինի արժույթը և այդպիսի ցնցումներ չլինեն, բայց, սովորաբար, նման դեպքերում փորձագետները խորհուրդ են տալիս դեվերսիֆիկացնել վայլուտային, դրամական միջոցները և՛ դոլարով, և՛ դրամով: Կոնկրետ, եթե նայենք մեր կենտրոնական բանկի ռեզերվներին, այսինքն՝ պետության վայլուտային պաշարներին, մոտավորապես 50 տոկոսը վայլուտաների կոմբինացիա է՝ դոլար, եվրո, բրիտանական ֆունտ և ճապոնական իեն»:

Տնտեսագետի փոխանցմամբ՝ մեր արտաքին պարտքի գրեթե կեսն այսպիսի կոմբինացված միջոցներ են՝ 25 տոկոսը դոլարային, ևս 10-15-ական տոկոս՝ մնացած արժույթները.«Սա ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում ապահովագրում է ցնցումներից: Երբ մի արժույթը բնական է մյուսի նկատմամբ, արժևորվում է կամ արժեզրկվում հակառակ ուղղությամբ. այս պայմաններում իհարկե ավելի քիչ է հավանականությունը կորուստների, քան եթե, ինչպես ասում են՝ բոլոր ձվերը նույն զամբյուղի մեջ դրվեին»: