տուն Լուրեր Դրամական պարգևներ՝ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի հաճախորդներին (տեսանյութ)

Դրամական պարգևներ՝ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի հաճախորդներին (տեսանյութ)

100
0

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ի և RIA Money Transfer-ի համատեղ ակցիայի շրջանակներում պատվոգրեր և դրամական պարգևներ հանձնվեցին:

Հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում վերոնշյալ համակարգից օգտված մեկական հաճախորդ, ով ընտրվել է պատահականության սկզբունքով, և RIA համակարգով ամենաշատ գործարքներ իրականացրած «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ի աշխատակիցները ստացան դրամական պարգևներ և պատվոգրեր:

RIA Money Transfer վճարային համակարգի և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ նախաձեռնությամբ մինչև դեկտեմբերի 31-ը անցկացվող ակցիայի շրջանակներում RIA Money Transfer վճարային համակարգի միջոցով դեպի եվրոպական մի շարք երկրներ՝ Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Նորվեգիա, Նիդերլանդներ, Շվեդիա, Շվեյցարիա, Իռլանդիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Դանիա փոխանցվող գումարների սակագինը կկազմի փոխանցվող գումարի 1%-ը:

Ինչպես նաև RIA համակարգից օգտված ցանկացած հաճախորդ հնարավորություն կունենա մասնակցել ամեն ամիս իրականացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով խաղարկվելու է 100 ԱՄՆ դոլար:

Մանրամասները՝  տեսանյութում: