տուն Լուրեր Դպրոցի տանիքից սառույցն ընկել է ծնողներից մեկի գլխին

Դպրոցի տանիքից սառույցն ընկել է ծնողներից մեկի գլխին

92
0

timthumb

Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան համար թիվ 19 հիմնական դպրոցի մոտ սառույցի բավականին մեծ կտոր է ընկել «Հայկական ժամանակ» օրաթերթի աշխատակից Արուսյակ Մանավազյանի գլխին:  Արուսյակը դպրոցում էր՝ երեխային տուն բերելու համար:

Araratnews.am-ը փորձեց տեղեկություններ ստանալ դպրոցից,  պարզելու՝  արդյո՞ք դեպքից հետո մաքրել են տանիքները, թե ոչ:

Դպրոցի աշխատակիցը չհերքեց, որ նման դեպք է եղել իրենց դպրոցում, բայց նշեց, որ բակն ու տանիքներն իրենց աշխատակիցները մաքրել են և նման խնդիր երբևէ չի եղել:

Մեր այն հարցին՝ ինչպե՞ս է սառույցն ընկել, եթե տանիքը մաքուր է եղել, աշխատակիցը նշեց.«Ես չեմ կարող հիմա ձեզ պատասխանել, հետո կզանգահարեք», ասաց նա ու անմիջապես անջատեց հեռախոսը:

Նշենք նաև, որ ինչպես տեղեկացնում է armtimes.com-ը՝  կնոջ առողջությանը սպառնացող լուրջ վտանգ չկա: