Երեկ մեր հրապարակումներից մեկում տեղադրել էինք 3-րդ դասարանի մաթեմատիկայի դասագրքի խնդիրներից մեկը եւ առաջարկել էինք մեր ընթերցողներին՝ լուծել այն, ինչը նրանց միանգամից չէր հաջողվել:
Այսօր մենք փորձեցինք այս մասով պարզաբանում ստանալ նաև ԿԳՆ-ից: Մասնավորապես, մենք հետաքրքրվեցինք, թե արդյոք նախարարությունը փորձ չի՞ անում ծրագրային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու:
«Այսօր դպրոցական ծրագրերը ծանրաբեռնված են, կան նաև որոշ «դաժան» խնդիրներ, բայց դրանք լուծելի խնդիներ են: Ես հասկանում եմ, որ ծնողները բարձրաձայնում են այս հարցը, բայց այս դասագիրքը օգտագործվում է 9 տարի: Ես ուղղակի հորդորում եմ, որ ամեն նման խնդրի համար անհատի կարծիքը օրինչաչափություն չդարձնենք»,-Araratnews.am-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարը շտապեց նաև հանգստացնել անհանգստացած ծնողներին՝ նշելով, որ 1-12-րդ դասարանների համար նախատեսված դպրոցական գրականությունը վերանայվում է, նոր դասագրքեր կհրատարակվեն, իսկ ուսուցիչները կվերապատրաստվեն:
Վարդուհի Ստեփանյան