տուն Լուրեր Դպրոցական առաջին պայուսակները՝ Երևանի քաղաքապետարանից

Դպրոցական առաջին պայուսակները՝ Երևանի քաղաքապետարանից

117
0

e9e9264aa246a0dc80ce8b6e0698284e4b4c9468

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում ավագ խմբերի բոլոր երեխաներին անակնկալ է սպասվում։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտող բոլոր երեխաները քաղաքապետարանից նվեր կստանան դպրոցական պայուսակներ՝ 12 անուն գրենական պիտույքով։ Շուրջ 10.000 պայուսակներն արդեն տրամադրվել են մայրաքաղաքի վարչական շրջանների պատասխանատուներին և առաջիկա մեկ ամսվա ընթացքում ավարտական-ամփոփիչ հանդեսների շրջանակում կհանձնվեն երեխաներին։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն