տուն ժամանց Շոու-բիզ Դորնանի կինն արգելել է նրան նկարահանվել Մոխրագույնի 50 երանգների շարունակությունում

Դորնանի կինն արգելել է նրան նկարահանվել Մոխրագույնի 50 երանգների շարունակությունում

131
0

Աղմկահարույց Մոխրագույնի 50 երանգները ֆիլմի շարունակությունն, ամենայն հավանականությամբ, չի նկարահանվի: Հիմնական խնդիրը նրանում է, որ ֆիլմի գլխավոր հերոսի` Ջեյմի Դորնանի կինն Ամելիան արգելել է ամուսնուն նկարահանվել:

Ինչպես պնդում են լավատեղյակ աղբյուրները, Ամելիան նույնիսկ չի նայել եւ չի էլ պատրաստվում նայել ֆիլմը, սակայն սարսափելի խանդում է ամուսնուն: Նրան նաեւ անհանգստացնում է այն, որ նա ստիպված է միայնակ մեծացնել մեկամյա որդուն, մինչդեռ Ջեյմին կորչում է նկարահանման հրապարակներում:

Մեկ այլ աղբյուր նշում է, որ Դորնանը հրաժարվել է նկարահանվել ոչ միայն կնոջ պահանջով, այլեւ քանի որ դժգոհ է ֆիլմի հերոսուհու` Դակոտա Ջոնսոնի խաղից: Ասում են, թե դերասանների մեջ այդպես էլ չառաջացավ սեքսուալ ձգողություն, այդ իսկ պատճառով, նկարահանման ընթացքում, անկողնային տեսարաններից շատերը ստիպված են եղել մի քանի անգամ նկարահանել: Միեւնույն աղբուրը պնդում է, որ ֆիլմի ձախողման մեջ Ջեյմին մեղադրում է հենց Դակոտային: